ԶԼՄ․ Ըստ ՊՆ-ի՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորածների և դիերի թիվը պետգաղտնիք է

ԶԼՄ․ Ըստ ՊՆ-ի՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորածների և դիերի թիվը պետգաղտնիք է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական ու ծառայողական գաղտնիք է, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

«Փաստինֆոն» դեռ 2020 թվականի նոյեմբերի 21-ին գրավոր հարցմամբ դիմել պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը՝ զինվորական:Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էին ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը:

Հունվարի 4-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել 3360 զինծառայողի մարմին, բայց նահատակված զինվորների անուններն այլևս չեն հրապարակվում:

Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նահատակված զինվորների տվյալները ու դա պետական, ռազմական գաղտնիք չէր համարվում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---