Առաջարկ. Ընդգրկել պատերազմի զոհերի հարազատներին Խնայբանկի ավանդների հատուցման ծրագրում

Առաջարկ. Ընդգրկել պատերազմի զոհերի հարազատներին Խնայբանկի ավանդների հատուցման ծրագրում

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով 2020-ին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունները, որոնք էական ազդեցություն են ունեցել ՀՀ բնակչության սոցիալական վիճակի վրա՝ առաջարկվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրած ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը:

Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նարեկ Զեյնալյանը։

Առաջարկվում է որպես ծրագրի շահառու դիտարկել նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

Ընդունման դեպքում ակնկալվում է թիրախային համայքներում հաշվառված շահառուներին ապահովել ավանդների փոխհատուցման հնարավորությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով բարելավել թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր սոցիալական վիճակը:

2021-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով շարունակվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---