Սնոուդենին և Ասանժին Նոբելյան Խաղաղության մրցանակի են առաջադրել 5 հունվարի 2021 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ինչպես նաև նրա իրազեկիչ Չելսի Մենինգին առաջադրել են Նոբելյան Խաղաղության մրցանակի։ Նրանց թեկնածություններն առաջադրել է Նոբելյան Խաղաղության մրցանակի 1976թ․ դափնեկիր Մեյրիդ Քորիգանը, գրում է «Նովայա գազետան»՝ The Irish News-ին հղումով։ «Նրանցից յուրաքանչյուրն արիության աննախադեպ օրինակներ է դրսևորել, որոնք բացահայտում են կառավարության ապօրինի գործողությունները»,- ասել է Քորիգանը։ Նա նշել է, որ Ասանժը, Սնոուդենն ու Մենինգը նախկինում ևս առաջադրվել են Նոբելյան մրցանակի որպես անհատներ, սակայն չեն ստացել մրցանակ։ «Ասանժը որպես հրատարակիչ պետք է կատարեր իր պարտքն ու բացահայտեր պատերազմական փաստերն Իրաքում և Աֆղանստանում, իսկ Սնոուդենը, որն աշխատում էր ԱՄՆ հետախուզությունում, չէր կարող լռել՝ իմանալով, որ իր կառավարությունն ապօրինի հետևում է ԱՄՆ քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին»,- ասել է նա։ Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանը մերժել է ԱՄՆ-ին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու հարցում։ Ասանժը կալանքի տակ կմնա, քանի որ ԱՄՆ-ն բողոքարկելու է դատարանի որոշումը։ Վերջին տարին նա անցկացրել է «Բելմարշ» խիստ ռեժիմով բանտում։ Ավստրալացի Ջուլիան Ասանժը ստեղծել է WikiLeaks-ը 2006-ին։ Կայքում հրապարակվում էին հույժ գաղտնի տեղեկություններ տարբեր աղբյուրներից։ Ամենաաղմկահարույցներից մեկը դարձավ Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումը՝ Իրանում և Աֆղանստանում պատերազմի ընթացքի մասին։ ԱՄՆ-ն մեղադրում է Ասանժին լրտեսության և գաղտնի տեղեկությունների հրապարակման մեջ։ ԱՄՆ-ում նրան սպառնում է 175 տարի ազատազրկում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |