Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Անանդի հետ 2 մարտի 2009 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 9-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որի հետ գերմրցաշարի առաջին փուլում խաղալով սեւերով հաղթանակ էր տարել: Այս անգամ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին պարտիայի 30-րդ քայլում: Մրցաշարի առաջատար, ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը, իր հերթին, միավորները կիսեց չինացի Վան Յուէի հետ, եւ 6 միավորով շարունակում է մնալ մրցաշարի միանձնյա առաջատարը` առաջ անցնելով Արոնյանից ու նորվեգացի Կարլսենից 1 միավորով: Այսօր «Լինարես-2009» գերմրցաշարի 10-րդ փուլում Լեւոն Արոնյանը կխաղա ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ, որի հետ ոչ ոքի խաղաց առաջին շրջանի 3-րդ փուլում: 9-րդ փուլի արդյունքները. Դոմինգես-Կարլսեն 0-1, Վան Յուէ-Գրիշչուկ, Արոնյան-Անանդ, Իվանչուկ-Ռաջաբով-ոչ ոքի: Դասավորությունը 9 փուլերից հետո` Գրիշչուկ-6; Արոնյան, Կարլսեն, Իվանչուկ-5-ական միավոր; Անանդ-4,5 միավոր; Դոմինգես, Ռաջաբով, Վան Յուէ-3,5-ական միավոր: 10-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Իվանչուկ, Ռաջաբով-Արոնյան, Անանդ-Դոմինգես, Կարլսեն-Վան Յուէ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |