ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի 309 նոր դեպք ու 12 մահ է գրանցվել

ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ի 309 նոր դեպք ու 12 մահ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 160,853-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 309-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1462 հոգի, ընդհանուր առմամբ 601,768 թեստ է արվել։

Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2890 դեպք կա, այլ պատճառով՝ 692։

Ապաքինվել է ևս 817 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 146,576 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,695 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---