Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո Նորվեգիայում 2 մարդ է մահացել 6 հունվարի 2021 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում 2 մարդ է մահացել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո, փոխանցում է ՌԲԿ-ն։ Երկու մահացածն էլ ապրել են ծերանոցում, նրանք մահացել են պատվաստումից մի քանի օր անց։ Փորձագետները դեռ պետք է պարզեն՝ մահվան պատճառը պատվաստանյութն է, թե դա պատահականություն է։ Ըստ տվյալների՝ Նորվեգիայում այժմ պատվաստվում են միայն «թույլ ու հիվանդ մարդիկ, որոնք ծանր հիվանդություններ ունեն»։ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հաստատել է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի զանգվածային օգտագործումը։ Համատեղ ստեղծված պատվաստանյութը Նորվեգիայում սկսել են ներարկել 2020-ի դեկտեմբերի 27-ից։ Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցներից մեկի բնակիչները։ Նշվում է, որ Նորվեգիայի ծերանոցներում շաբաթական 400 մարդ է մահանում, հետազոտողները հետևելու են` պատվաստանյութից հետո այս ցուցանիշը կավելանա, թե ոչ։ Pfizer-ի պատվաստանյութի ներարկումից հետո առաջին անգամ չէ, որ մարդ է մահանում․ ԱՄՆ-ում 6 մարդ էր մահացել պատվաստվելուց հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |