Փաշինյանը չի մասնակցել Սուրբծննդյան պատարագին, ինքնամեկուսացած է![]() 6 հունվարի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին, նա համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացած է։ Վարչապետի՝ ինքնամեկուսացած լինելու մասին լուրը հայտնել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Armenpress-ը։ 2020-ի հունիսի 1-ին հայտարարվել էր, որ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Ծնունդի առթիվ ու Ավետարանից մեջբերումներով կիսվել։ «Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի»,- գրել է վարչապետը։ Կաթողիկոսի մատուցած պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են եղել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |