Յուրի Ջորկաեֆը Սուրբ Ծնունդն արցախցի երեխաների հետ կնշի

Յուրի Ջորկաեֆը Սուրբ Ծնունդն արցախցի երեխաների հետ կնշի

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ՅՈւՆԻՍԵՖ-ի «Բարի կամքի» դեսպան Յուրի Ջորկաեֆը որոշել է 2021-ին Սուրբ Ծննդյան տոնը նշել արցախցի երեխաների հետ: Նա ասել է, որ իր համար շատ կարևոր է հայ երեխաներին մոտ լինելն ու նրանց աջակցելը, փոխանցում է «Լուրերը»։

Նախատեսվում է, որ երեխաները ժամանակ կանցկացնեն ֆուտբոլիստի հետ, կստանան նվեր պլանշետներ, որոնց օգնությամբ կմասնակցեն հեռավար դասերի:

«Հայաստանում եղել եմ դեկտեմբերին, այցելել եմ հիվանդանոց: Որոշեցի վերադառնալ Հայաստան Սուրբ Ծննդին»,- ասել է նա։

Ջորկաեֆը նշել է, որ իրենք անակնկալ են պատրաստել Արցախի երեխաների համար և իր այցը միտված է նաև կրթության զարգացմանը։

Հայկական ծագմամբ ֆուտբոլիստը խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականում ու ֆրանսիական հայտնի ակումբներում։ Նա մեծապես աջակցել է ՀՀ-ին ու հանդես եկել տարբեր նախաձեռնություններով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---