JPMorgan. Bitcoin-ը կաճի մինչև $146,000![]() 6 հունվարի 2021 - 15:23 AMT PanARMENIAN.Net - JPMorgan ամերիկյան ֆինանսական հոլդինգի վերլուծաբանները կանխատեսել են, որ Bitcoin-ի գինը կաճի մինչև $146,000։ Ըստ նրանց, կրիպտոարժույթը դեռ երկար կաճի՝ աստիճանաբար փոխարինելով ոսկուն որպես այլընտրանքային արժույթի, փոխանցում է Bloomberg -ը։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան 4․6 անգամ կաճի գործող $575 մլրդ-ից, որպեսզի համապատասխանի մասնավոր հատվածի ընդհանուր ներդրմանը ոսկու մեջ։ «Ոսկու, որպես այլընտրանքային արժույթի դուրսմղումը երկարաժամկետ հեռանկարում կանխատեսում է Bitcoin-ի պոտենցիալ աճ։ Bitcoin-ի և ոսկու անկայունության մերձեցումը դժվար թե արագ ընթանա, մեր կարծիքով դա երկարաժամկետ գործընթաց է։ Սա նշանակում է, որ տեսական առումով Bitcoin-ի նպատակային արժեքը պետք է դիտարկվի $146,000-ից ավելին»,-ենթադրում են JPMorgan-ի վերլուծաբանները։ Ընդ որում, վերլուծաբանները կանխատեսում են, որ վերջին շրջանում նկատվող «սպեկուլյատիվ մոլուցքը» կարող է թափ հավաքել, ինչը Bitcoin-ի կուրսը կբարձրացնի մինչև $50,000-100,000։ Հունվարի 3-ին կրիպտոարժույթի արժեքը հասել է պատմական մաքսիմումի՝ $34 700-ից ավելիի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |