ԵԱՀԿ ՄԽ-ն խոստովանել է, որ Ղարաբաղի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հակամարտության լուծման համար 2 մարտի 2009 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Բակո Սահակյանն ընդգծել է, որ առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ բանակցային գործընթացի բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման: Համանախագահները նույնպես համոզմունք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար: Երկրի ղեկավարը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական ու ռազմատենչ քարոզչությանը` այն համարելով խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտներից մեկը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ. Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք տարածաշրջանային գործակցության ընդլայնումը Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ |