Բալասանյան․ Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի այժմյան պայմանական սահմանները 6 հունվարի 2021 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի այժմյան պայմանական սահմանները, հայտարարել է ԱՀ անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում։ Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է: Բալասանյանը նշել է, որ շփման գծում ևս Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և փորձում սադրիչ գործողություններ հրահրել, մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակը չի տրվում սադրանքների: «Բոլոր գրանցված խախտումների մասին տեղյակ են պահում ռուս խաղաղապահ ուժերին, բարձրացված հարցերին առայժմ մասնակի են լուծումներ տրվում, սակայն այդ ուղղությամբ դրական տեղաշարժ կա»,- հայտնել է Բալասանյանը: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |