Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հումանիտար իրավիճակն ու մարտահրավերների հաղթահարումը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հումանիտար իրավիճակն ու մարտահրավերների հաղթահարումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին պատերազմի օրերին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ֆրանսիան Հայաստանին պատերազմի օրերին ու դրանից հետո հումանիտար օգնություն ուղարկած երկրներից է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---