ԱԻՊԾ․ Որոնումները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով![]() 7 հունվարի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի և Մատաղիս-Թալիշ ուղղություններով, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, Armenpress-ը։ Նա նշել է, որ հունվարի 6-ին որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել: «Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,- նշել է Թադևոսյանը: Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |