Երասխում ուղղափառ տաճար-մատուռ կկառուցվի. Ռուսաց լեզվի դասարան է բացվել![]() 7 հունվարի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Երասխ գյուղում բացվել է տարածաշրջանում ռուսաց լեզվի խորացված ուսուցման գծով առաջին պրոֆիլային դասարանը, տեղադրվել է ուղղափառ խաչ և կատարվել է Իլյա մարգարեի անվան տաճար-մատուռի աղյուսի տեղադրման՝ հիմնարկեքի արարողությունը։ «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամի և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները հունվարի 6-ին տոնական միջոցառում են անցկացրել՝ նվիրված Ամանորի տոներին: Միջոցառումը տեղի է ունեցել գյուղական դպրոցում և «Հիշատակի Բլուր» հուշահամալիրի տարածքում: «Դրանք ուղղափառ հավատքի առաջին նշանակալի խորհրդանիշներն են տարածաշրջանում։ Տեղադրված խաչը տեսանելի կլինի «Հիշատակի բլուրից» շատ կիլոմետր հեռավորության վրա և կօրհնի ճանապարհը տարածաշրջանում, իսկ ապագա մատուռը կդառնա գլխավոր վայրը, որտեղ բնակիչները կկարողանան աղոթել եւ միացնել միտքն Աստծո հետ»,- նշել են մարդասիրակն հիմնադրամից։ «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամը իրականացնում է Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ տեղակայված՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցելու ժամանակ խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան վայրը հավերժացնելու նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է «Հիշատակի բլուր» ռազմահայրենասիրական պատմական համալիրի կառուցում, որը բաղկացած կլինի Պատմության թանգարանից, մատուռից, զոհված օդաչուների հուշարձանից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |