Ալիև․ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում 7 հունվարի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում։ Նա հավելել է, որ ՌԴ-ն, ինչպես նաև Թուրքիան, ՀՀ-ն ու Իրանը, կկարողանան օգտվել տրանսպորտային նոր միջանցքից։ «Չեմ ուզում իրադարձություններից առաջ անցնել, սակայն այդ միջանցքի բացումը նախատեսված է նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտարարությամբ։ Ուստի միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, ՌԴ-ն, ՀՀ-ն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմ համագործակցության համար»,- ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփմանը նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան մասի հետ կապող միջանցք ստեղծել, ինչին, ըստ նրա, դրական են արձագանքել ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ Ալիևի՝ դա թույլ կտա ապաշրջափակել Նախիջևանը, նաև տրանսպորտային նոր ուղի կստեղծվի։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |