Ըստ Ալիևի՝ գերեվարված շիրակցիները «ահաբեկիչ դիվերսանտներ» են, ոչ թե ռազմագերիներ 7 հունվարի 2021 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հադրութի Խծաբերդ գյուղի մոտ գերեվարված շիրակցիներին համարում է «ահաբեկիչ, դիվերսանտ», ոչ թե ռազմագերի։ Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց մոտ 60 զինծառայողի կորելու մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հաստատել է, որ մի քանի տասնյակ գերի կա Խծաբերդի հատվածում։ Հադրութի Խծաբերդ գյուղում շրջափակման ու գերության մեջ են հայտնվել կամավորներ ու պահեստային զորակոչվածներ։ Ըստ Ալիևի՝ հայերը չեն ցանկանում հեռանալ «ադրբեջանական հողերից և սադրանքների են դիմում», գրում է Oxu.az-ը։ «Արդյունքում զոհվել են մեր զինծառայողները։ Բայց մենք մարդասիրական մոտեցում դրսևորեցինք և հայերին գերի վերցրինք։ Բայց նրանց չի կարելի ռազմագերի համարել, քանի որ պատերազմն ավարտվել է։ Նրանք ահաբեկիչներ, դիվերսանտներ են։ Նրանք Խոջավենդի շրջան են եկել ՀՀ Շիրակի մարզից նոյեմբերի 26-ից հետո։ Ինչո՞ւ են եկել։ Ո՞վ է նրանց ուղարկել։ Պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին, հայտարարություն է ստորագրվել։ Եթե ՀՀ ղեկավարությունը չի կարող վերահսկել այդ ապօրինի զինված կազմավորումները, դա նրա խնդիրն է։ Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել»,-ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփման վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |