Պատրիարք Կիրիլը կոչ է արել ԼՂ շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը![]() 7 հունվարի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում չանտեսել հոգևոր առաջնորդների դերը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։ Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ խաղաղությունը կհաստատվի՝ նկատի ունենալով ՀՀ, Ղարաբաղի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների դիրքորոշումը։ Նա նաև նշել է, որ ՌՈւԵ-ն ևս կարող է մասնակցել այդ գործընթացին։ Նա հիշեցրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին ժամանակին նախաձեռնել էր այդպիսի հանդիպումներ Ամենյան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի մասնակցությամբ։ Պատրիարքը նշել է, որ տեղի են ունեցել բանակցություններ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կոնկրետ արդյունք են տվել՝ գերիների փոխանակում, կրոնական խորհրդանիշների չօգտագործում և այլն։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |