Նախարարը՝ սպառման կրճատման մասին․ Պատճառը մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամտի պակասը 8 հունվարի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին ամիսներին սպառումը խիստ կրճատվել է, պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակաս, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Առաջին ալիքին հարցազրույցում։ «Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից և շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետևաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումն իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասել է նա։ Անդրադադառնալով գնաճին՝ նախարարը նշել է, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2% կամ ավելի քիչ։
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանում 8%-անոց տնտեսական անկում կգրանցվի, 2021-ին տնտեսական աճը կկազմի 3․1%, իսկ 2022-ին՝ 4․5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |