ՀՀ նախագահի մոտ Covid-19-ը բարդ է ընթանում․ Վիճակի կայունացումից հետո Երևան կվերադառնա

ՀՀ նախագահի մոտ Covid-19-ը բարդ է ընթանում․ Վիճակի կայունացումից հետո Երևան կվերադառնա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, նախագահը Երևան կվերադառնա, երբ վիճակը կայունանա, փոխանցում են նրա աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

«Ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով: Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը»,-հայտնել են նախագահի աշխատակազմից։

Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել, սակայն նախագահը նաև կորոնավիրուսով է վարակվել։ Աշխատակազմից հայտնել էին, որ Սարգսյանը կաշխատի հեռավար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---