ԱԳՆ․ Ադրբեջան առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա է ու փաստացի չի գործում 8 հունվարի 2021 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջան Հայաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա վաղեմություն ունի, իսկ 1992-ին ստորագրված համաձայնագրի նորմերը փաստացի չեն գործում, առանձնահատուկ դեպքերում երկու երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «1992-ի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով»,-նշեց է Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար նշված համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։ «Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից»,-եզրափակեց Նաղդալյանը` հավելելով, որ այս տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքում: Հունվարի 8-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, և այդ ցանկում է նաև Ադրբեջանը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |