Ադրբեջանը Covid-19-ի դեմ 4 մլն դեղաչափ պատվաստանյութ կներմուծի

Ադրբեջանը Covid-19-ի դեմ 4 մլն դեղաչափ պատվաստանյութ կներմուծի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Covid-19-ի դեմ 4 մլն դեղաչափ պատվաստանյութ կներմուծի մինչև հունվարի վերջ, իսկ քաղաքացիների պատվաստումները կսկսվեն փետրվարին։ Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ Մուսա Գուլիևը։

Նա ասել է, որ պատվաստանյութի առաքման մասին բանակցություններն ավարտվել են և մինչև հունվարի վերջն այն կներկրվի Ադրբեջան:

«Ինչպես և ամբողջ աշխարհում, պատվաստումը լինելու է ռիսկային խմբերի համար և անվճար»,-ասել է նա, գրում է Menafn-ը։

Ավելի վաղ Բժշկական միավորների վարչության նախագահ Ռամին Բայրամլին հայտարարել էր, որ պատվաստումն անցկացվելու է երկու փուլով։

Հունվարի 7-ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 222,200 դեպք, որից մահվան ելքով՝ 2818։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---