Հայաստանի Պրո-Կրեդիտ Բանկն իջեցրել է բիզնես վարկերի տոկոսադրույքները 2 մարտի 2009 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը , մնալով հավատարիմ իր փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու քաղաքականությանը, 2009թ. մարտի 02-ից մինչ- ապրիլի 30ը հայտարարում է ակցիա դոլարային վարկերի համար։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին բանկի մամլո ծառայությունից, ակցիայի ընթացքում տրամադրված 50.000ից մինչեւ 500.000 ԱՄՆ դոլար կազմող վարկերի համար տարեկան դրույքաչափը կկազմի 13%ից մինչ- 15%։ ՊրոԿրեդիտ Բանկի նպատակն է ստեղծել ֆինանսական հաստատություններ «հասարակ մարդկանց» համար, նշվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 85 լիցենզիան տրված է 2007թ. դեկտեմբերի 7-ին: Հաճախորդների սպասարկումը սկսվել է 2008թ. Փետրվարի 5-ից։ Բանկի հիմնական ուղղություններից է փոքր, մանր եւ միջին բիզնեսի վարկավորումը ։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի լիիրավ անդամ։ ՊրոԿրեդիտ Խումբը բաղկացած է Ար-ելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում գտնվող ,ՊրոԿրեդիտ Հոլդինգե ԲԸ (ProCredit Holding AG) կողմից: Բանկը հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության եւ Ավանդները երաշխավորող հայկական հիմնադրամի անդամ, համագործակցում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հետ։ 2008թ. հունիսի 30-ի դրությամբ, բանկի աշխատակիցների թիվը կազմել է 206 մարդ: 2008 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5 193 674 դրամ, ակտիվներ` 10 883 070 դրամ, պարտավորություններ` 5 689 396 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին Նա հավելել է, որ, իր կարծիքով, այժմ դա իսկապես հնարավոր է Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է |