ՀՀ-ում կորոնավիրուսի 379 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 379 նոր դեպք կա և 18 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 161,794-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 379-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2922 դեպք կա, այլ պատճառով՝ 700։

Ապաքինվել է ևս 932 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 148,893 է։ Փաստացի բուժվողների թիվը 9279 է։

Մեկ օրում թեստավորվել է 2123 հոգի, ընդհանուր առմամբ 606,809 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---