Ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ

Ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պատերազմի ավարտից հետո ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հունվարի 8-ին Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 225 փախստական է տեղափոխվել։

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության է վերադարձել 48,059 փախստական։ Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահվում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---