Մասկի երկրպագուները 1100%-ով բարձրացրել են Signal Advance փոքր ընկերության բաժնետոմսերը՝ շփոթելով Signal-ի հետ 9 հունվարի 2021 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության փոփոխության պատճառով խորհուրդ է տվել իր հետևորդներին օգտվել Signal մեսենջերից։ Արդյուքում Մասկի երկրպագուները 1100%-ով բարձրացրել են Signal Advance փոքր ընկերության բաժնետոմսերը՝ շփոթելով Signal-ի հետ, գրում է Incrussia.ru-ն CNBC-ի վրա հղումով։ Մասկը խորհուրդ էր տվել օգտվել Signal-ից հունվարի 7-ին՝ գրառում կատարելով Twitter-ում։ WhatsApp-ն այսուհետ օգտատերերի տվյալների մի մասը պարտադրված է փոխանցել Facebook-ին։ Այդ տվյալները ներառում են գրանցման տեղեկությունները, այդ թվում հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկությունները տրանզակցիաների, ծառայությունների և այլ մարդկանց հետ փոխգործակցության մասին։ Facebook-ը նաև տեղեկություններ կստանա օգտատերերի բջջային սարքերի և IP հասցեների մասին։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 8-ին։ Սակայն, ոմանք նոր քաղաքականության պատճառով արդեն սկսել են հեռացնել գրանցման գրառումները WhatsApp-ից՝ տեղափոխվելով այլ հավելվածներ, գաղտնի հաղորդագրություններ փոխանակելու համար։ Signal-ը հաղորդագրությունների փոխանակման և ինտերնետ հեռախոսազանգերի հավելված է՝ ազատ և բաց ելքային կոդով։ Հիմնական շեշտն այստեղ դրվում է գաղտնիության և անվտանգության վրա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |