ՄԻԵԴ-ը հասատատել է՝ լիբանանահայ կինը բանտարկված է Ադրբեջանում![]() 11 հունվարի 2021 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հաստատել է, որ լիբանանահայ հայրենադարձ Մարալ Նաջարյանը բանտարկված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, թվիթերի իր միկրոբլոգում գրել է իրավապաշտպան Տաթևիկ Հայրապետյանը։ Նա հիշեցրել է, որ կինը Շուշիում առևանգվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ «Ես վախենում եմ պատկերացնել նրա վիճակը դաժանությամբ ու հայաֆոբիայով լի այդ պայմաններում»,- գրել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ թե ԼՂ-ում ռազմական գործողություններից հետո գերեվարված հայերը ոչ թե ռազմագերի, այլ «ահաբեկիչ» են ու քրեական պատասխանատվության կենթարակվեն: Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտարարել էր, թե Ադրբեջանում առնվազն 120 հայ ռազմագերի կա։ Այդ հայտարարությունից մեկ օր անց ադրբեջանական կողմն ասել էր, թե իրենք միայն 5 հայ ռազմագերի ունեն։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |