Ճապոնիայում Covid-19-ի նոր շտամ են գտել Բրազիլիայից ժամանածների մոտ![]() 11 հունվարի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում Covid-19-ի նոր շտամ է գրանցվել Բրազիլիայից ժամանած 4 անձի մոտ։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ նրանցից երկուսը երեխա են՝ մոտ 10 տարեկան, իսկ մեկի մոտ ջերմության բարձրացում է գրանցվել։ Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Տակաձի Վակիտուն հայտարարել է, որ բրազիլական շտամը տարբերվում է Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում գրանցված շտամերից, որոնք ևս գրանցվել են Ճապոնիայում, գրում է «Կոմերսանտը»՝ Kyodo-ին հղումով։ Covid-19-ի նոր շտամերն աչքի են ընկնում վարակելիության ավելի բարձր տոկոսով։ Covid-19-ի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, ավելի քան 20 երկիր դադարեցրել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Հունվարի սկզբին «բրիտանական» շտամն ի հայտ է եկել արդեն 40 երկրում։ 3 շաբաթ անընդմեջ աշխարհում 7 օրում կորոնավիրուսով ավելի քան 4 մլն նոր վարակում է գրացվում։ Մահվան ելքով դեպքերը վերջին շաբաթում աճել են 3%-ով՝ կազմելով 76,000։ Վարակակիրների ընդհանուր քանակը գերազանցել է 89 մլն։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |