ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվողների թիվը 9000-ից պակաս է, մահվան ևս 4 դեպք կա11 հունվարի 2021 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,288-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 157-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Նախորդ օրը՝ հունվարի 10-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1025 հոգի, ընդհանուր առմամբ 609,930 թեստ է արվել։ Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2931 դեպք կա, այլ պատճառով՝ 702։ Ապաքինվել է ևս 561 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 149,873 է։ Փաստացի բուժվողների թիվը 8782 է։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |