ԱԻՊԾ․ Արցախում ևս 14 զինծառայողի դի է հայտնաբերվել, 5 ուղղությամբ որոնումներ են տարվում![]() 11 հունվարի 2021 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի, PanARMENIAN.Net ին ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 10-ը որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է 1211 զինծառայողի ու քաղաքացիական անձի մարմին։ Հունվարի 11-ին ևս որոնողական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ-Ավետարանոց ուղղություններում, Հադրութում, Մարտունիում, Ջաբրայիլում (Մեխակավան) և Կուբաթլուում (Որոտան)։ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո դեռ շարունակվում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։ Նրանց թվի մասին առայժմ պաշտոնական տվյալներ չկան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |