Փաշինյանը Մոսկվայում է․ Ժամեր անց կհանդիպի Պուտինին ու Ալիևին![]() 11 հունվարի 2021 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտարարել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։ «Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշել է նա՝ հավելելով, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։ Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Փաշինյանի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |