Երևան-Երասխ ուղևորատար էլգնացքը բախվել է գծերի վրա հայտնված մեքենային. Վարորդը չի տուժել![]() 11 հունվարի 2021 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մասիս-Արտաշատ հատվածի կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված մեքենային, տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղի գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Վարելով «ՎԱԶ 2108»-ը, նա շրջանցել է արդեն իջեցված ուղեփակոցը և արդյունքում բախվել է էլեկտրագնացքին: Վարորդը չի տուժել: ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն՝ երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար: 2020-ին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց: Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |