Շտապօգնության տնօրեն․ Տոներին սննդային թունավորումներ չեն եղել, ալկոհոլային՝ 27 դեպք![]() 11 հունվարի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - 2021-ի տոնական օրերին սննդային թունավորումներ ընդհանրապես չեն եղել, 27 հոգի ալկոհոլից է թունավորվել, նրանցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Մեկ շաբաթվա ընթացքում սպասարկել ենք 1377 կանչ ավելի քիչ, քան անցյալ տարի։ Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533, հիվանդանոց է տեղափոխվել 1204-ի հիվանդ, որը նախորդ տարվանից պակաս է 453-ով», - ասել է Ստեփանյանը։ Նա նաև հայտնել է, որ Շտապօգնությունը 2020 թվականի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսի 15,420 կանչ։ «Առավելագույնը սպասարկել ենք մայիսին՝ 2580 կանչ, իսկ նվազագույնը՝ օգոսոտոսին՝ 864։ Թեև շատ են խոսել այդ մասին, բայց կանչերն ընդհանրապես չեն մերժվել, ուղղակի որոնք անհետաձգելի չեն եղել, ավելի ուշ են սպասարկվել»,-ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |