ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում «Իմ քայլը» լքած Թովմասյանին կփոխարինի Լենա Նազարյանը![]() 11 հունվարի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանի փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նոյեմբերի 16-ին «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու մասին։ Պատգամավորը հայտնել էր նաև, որ ինքը մանդատից չի հրաժարվում։ Ավելի վաղ «Իմ քայլից» դուրս գալու մասին են հայտարարել նաև Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |