Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Ղարաբաղի զարգացման հայտարարություն են ստորագրել11 հունվարի 2021 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մոսկվավում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Պուտինը դրա ավարտին հայտնել է, որ կողմերը հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ Նա նշել է, որ բանակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չեն եղել։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։ Հանդիպումը մոտ 4 ժամ է տևել։ Կողմերը պետք է, մասնավորապես, տարածքային ենթակառուցվածքների ապաշրջափակումը քննարկեին, որով, ըստ Պուտինի՝ եռակողմ աշխատանքային խումբն է զբաղվելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են, բայց այսօր ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մինչև հանդիպումը նշել էր, որ հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: : Կարդացեք նաև․ Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |