Ալիևն ու Փաշինյանը միանման հայտարարություն են արել տնտեսության ու տարածաշրջանի անվտանգության կապի մասին![]() 11 հունվարի 2021 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համանման հայտարարություններ են արել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու տնտեսության մասին։ Ալիևն անդրադարձել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին, ասել, որ «սա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանին և ամրապնդել անվտանգությունը»։ Փաշինյանը, իր հերթին, ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը, և այն, որ «դրա իրագործումը կարող է փոխել մեր տարաշաշրջանի տնտեսական պատկերը, տնտեսական նորարարությունները կարող են բերել անվտանգության ավելի ապահով երաշխիքների»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |