ԵԽԽՎ իտալացի պատգամավորը 4 տարով կազատազրկվի Ադրբեջանից կաշառք ստանալու համար12 հունվարի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Միլանի դատարանը իտալացի հայտնի քաղգործիչ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել նրան 4 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար, հայտնում է Sputnik Արմենիան՝ իտալական La Repubblica-ին հղումով։ Ըստ պարբերականի՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցչից․ այդքան են գնահատվել այդ անդրկովկասյան պետության քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր իտալական La Verita-ն, Վոլոնտեն գումարը ստանում էր իր կողմից բացված երկու հիմնադրամի անունով, իսկ միջոցները ձևակերպվում էին որպես խորհրդատվության վարձրատրություն։ Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին։ Այն ժամանակ նրան մեղադրել էին 2012-2014 թվականներին գրեթե 2.4 մլն եվրո ստանալու համար։ Հետաքննության վարկածով՝ իտալացի պատգամավորն այն ժամանակ խոշոր նվիրատվություն է ստացել այն բանի համար, որ իրականացնում էր Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն։ Ընդհանուր առմամբ, նրան խոստացել են 10 մլն եվրո։ 2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Լսումների արդյունքում դատարանը հանել է ամբողջ գումարը ստանալու մեղադրանքը, սակայն ընդունել կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը։ 2010-ի հունվարից մինչև 2013-ի հունիսը նա ԵԽԽՎ-ում ղեկավարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |