ԱՀԿ-ն բացառում է Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետի առաջացումը 2021-ին12 հունվարի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ 2021-ին կորոնավիրուսի հանդեպ կոլեկտիվ իմունիտետ չի առաջանա, գրում է ՌԲԿ-ն։ «Նույնիսկ երբ պատվաստանյութը սկսի պաշտպանել բոլոր խոցելի մարդկանց, մենք չենք կարողանա 2021-ին հասնել պոպուլյացիոն իմունիտետի որևէ մակարդակի»,- ասել է նա։ Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունիտետ կառաջանա մի քանի երկրում, «բայց դա չի պաշտպանի ամբողջ աշխարի մարդկանց»։ Միևնույն ժամանակ Սվամինաթանը նշել է պատվաստանյութերի մշակման գործում առկա «անհավանական առաջընթացը»: «Դեռևս մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Եվ դրանք կստանան բոլոր երկրները, սակայն մենք պետք է համբերատար լինենք»,- ասել է նա։ Citi Research-ի վերլուծաբանների կարծիքով՝ Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետը կսկսի ձևավորվել միայն 2021-ի վերջում։ Նրանք նշել են, որ պատվաստանյութերի նախնական պատվերների 85 տոկոսը բաժին է ընկնում զարգացած երկներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ճապոնիային, Կանադային, Ավստրալիային և ԵՄ երկրներին, որոնք ավելին են պատվիրել, քան պահանջում են իրենց բնակչության կարիքները։ Դա նշանակում է, որ զանգվածային պատվաստումները կսկսվեն 2021-ի միայն երկրորդ կամ երրորդ եռամսյակում, իսկ կոլեկտիվ իմունիտետն այդ երկրներում կձևավորվի 2021-ի վերջին եռամսյակում։ Զարգացող երկրներում պատվաստումները կսկսվեն 2022-ի սկզբին կամ ավելի ուշ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |