ՀԺ․ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար Ջհանգիրյանի թեկնածությունն է քննարկում12 հունվարի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արդեն երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ և, կարծես, որոշել է առաջադրել նախկին զինդատախազ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Ըստ աղբյուրի՝ «Իմ քայլում» հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են նախապատվությունը տալ մասնագիտական հմտություններին: ՀԺ-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունն առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի: ԲԴԽ 5 անդամի ընտրում է Ազգային ժողովը, մյուս 5 անդամն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ 2020- նոյեմբերի 23-ին դադարեցվել են ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները: ԲԴԽ մեկ այլ անդամի՝ Արմեն Հայկյանցի թեկնածությունն էլ, ի թիվս 4 այլ մասնագետների, առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |