«Հայերի սադրանքների» մասին Բեռլինի տեղեկատվությունը Բաքվի հերթական սուտն է

PanARMENIAN.Net - Գերմանիայի ադրբեջանական համայնքն այս տարի Խոջալուի դեպքերի կապակցությամբ բողոքի ցույցեր չի անցկացրել Գերմանիայում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Գերանիայում ՀՀ դեսպանության քարտուղար Կարեն Մկրտչյանը: «Մենք գիտեինք, որ Բունդեստագում պատրաստվում էին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեմայով նկարների ցուցահանդես կազմակերպել, բայց ոչ մի այլ միջոցառման մասին մեզ հայտնի չէ: Տեղեկատվությունն այն մասին, որ հայերը փորձել են ադրբեջանցի ակտիվիստների ցույցի ժամանակ կռիվ հրահրել, պարզապես Բաքվի հակահայկական քարոզչության հերթական արտահայտությունն է»,- հայտնել է Կարեն Մկրտչյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Գերմանիայի հայկական համայնքում նույնպես հերքել են այդ տեղեկատվությունը: «Եթե անգամ ադրբեջանական համայնքը Խոջալուի դեպքերի կապակցությամբ ինչ-որ միջոցառումներ է կազմակերպել Բեռլինում, գերամանական ԶԼՄ այդ մասին ոչինչ չի հաղորդում»,- հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը:



1news.az ադրբեջանական գործակալությունը հաղորդել է, որ Բեռլինում անցկացրած ցույցի ժամանակ, որին մասնակցել են Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, ցուցարարաներին մոտեցել է մի հայ, որը «ակնհայտորեն բորբոքել է ցույցի մասնակիցներին»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---