Չերչիլի վրձնած կտավը Christie’s-ում աճուրդի է հանվել12 հունվարի 2021 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած Scene at Marrakech-ը («Պատկեր Մարաքեշում») Christie’s-ում աճուրդի է հանվել, տեղեկացնում է Daily Mail-ը։ Կտավը գնահատվում է 500,000 ֆունտ ստեռլինգ կամ 677,000 դոլար։ Այն թվագրված է 1935թ․ և նվիրաբերվել է ֆելդմարշալ Բերնար Մոնթգոմերիին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զորավարներից մեկին։ «Այդպիսի նվերը զորավարի հանդեպ վարչապետի բարեկամության և խորը հարգանքի վկայություն է»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նիկ Օրչարդը։ Չերչիլը բազմիցս է եղել Մարոկկոյում։ Նա տպավորված էր այդ աֆրիկյան երկրի բնապատկերներով։ Չերչիլը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 40-ից հետո և հասցրել է մոտ 500 կտավ ստեղծել։ 2020-ի նոյեմբերին Չերչիլի Jugs and Bottles («Կուժերն ու շշերը») կտավը վաճառվել է 1․3 մլն դոլարով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |