Արցախում անհետ կորածների տվյալները հավաքող թեժ գիծը 575 դիմում է ստացել12 հունվարի 2021 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքագրման թեժ գիծը ստացել է 575 դիմում: Դրանք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին, փոխանցում է ՌԴ ՊՆ-ն: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։ Նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը՝ զինծառայող, 2-ը՝ քաղաքացիական անձ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |