Փաշինյանի նախկին խորհրդական․ Անհնար է հաղորդակցությունը մի երկրով, որտեղ ՀՀ քաղաքացիները պատանդ են12 հունվարի 2021 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությանը, հայտարարել է, որ անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պատանդ են պահվում։ «Բանաձևը պարզ է. չկա գերիների վերադարձ, չկա ենթակառուցվածքների ապաշրջափակում»,- գրել է Խառատյանը։ Նա նշել է, որ Փաշինյան-Ալիև-Պուտին հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ նոյեմբերի 10-ով նախատեսված գերիների վերադարձի հարցը չի լուծվում: «Սա կարող է երկու բան նշանակել. կամ Պուտինը չի ցանկանում լուծել խնդիրը, կամ անկարող է դա անել: Հիմա որքան էլ գործող քաղաքական մեծամասնության գործընկերները պնդեն, թե ռուսներն այս հարցում մեզ հետ են, փաստերը հուշում են, որ սա ոչ այլ ինչ է քան ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Այսպիսով Հայաստանն ունի երկու անելիք. 1. Գերիների վերադարձը ձևակերպել որպես նախապայման մինչև նոր հայտարարությամբ նախանշված գործողությունների ուղղությամբ որևէ քայլ անելը` հղվելով նոյեմբերի 10-ի հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտության վրա: 2. Հաշվի առնելով հարցը կարգավորելու Մոսկվայի անկարողությունը, մեր ձեռքերն ամբողջությամբ ազատ են ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս 2 մայրաքաղաքների և ուժային այլ կենտրոնների հետ գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տանելու տեսանկյունից: Այսպիսով արձանագրում ենք, որ հունվարի 11-ին ստորագրված նոր հայտարարությունն անհնար է իրագործել, քանի դեռ ավարտին չի հասցվել նոյեմբերի 10-ով նախատեսվածի անելիքները: Մասնավորապես, անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ»,- ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Կողմերը, սակայն, հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |