ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևով փոխնախագահին կոչ է արել հեռացնել Թրամփին․ Փենսը հրաժարվել է13 հունվարի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձևին, որով կոնգրեսականները կոչ են արել փոխնախագահ Մայքլ Փենսին օգտվել Սահմանդրության 25-րդ կետից և հեռացնել իշխանությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Կողմ է քվեարկել 223 կոնգրեսական, դեմ՝ 205, 8-ը չի մասնակցել քվեարկությանը, գրում է CNN-ը։ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը թույլ է տալիս փոխնախագահին հեռացնել նախագահին լիազորությունները կատարելուց, եթե վերջինս ի վիճակի չէ դրանք կատարել։ Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում՝ օրենսդիրները հայտնում են իրենց դիրքորոշումն այս կամ այն հարցով։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Փենսի հրաժարվելուց հետո Թրամփի իմփիչմենտի վերաբերյալ քվեարկություն կլինի հունվարի 13-ին։ Դեռևս նիստից առաջ Փենսը նամակ էր հղել Փելոսիին։ Նա հայտարարել էր, որ չի կիրառելու 25-րդ ուղղումը։ Նա նշել է, որ Թրամփը պաշտոնավարելու է ընդամենը ևս 8 օր և դա կարող է «սարսափելի նախադեպ» դառնալ։ «Ես չեմ հավատում, որ նման գործողությունները բխում են մեր ազգի շահերից կամ համահունչ են Սահմանադրությանը»,- ասել է Փենսը։ Հունվարի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հրապարակել էր Թրամփի իմփիչմենթի տեքստը՝ նրան մեղադրւմ են խռովություն հրահրելու մեջ։ Սա Թրամփին իշխանությունից հեռացնելու արդեն երկրորդ փորձն է։ Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ջո Բայդենի հաղթանակով։ Արդյունքում 4 մարդ զոհվեց։ Վաշինգտոնում պարետային ժամ հայտարարվեց։ Մեղադրանք է ներկայացվել հարձակման 55 մասնակցի։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |