Հետազոտություն․ Երեխաները նույնքան հաճախ են վարակվում Covid-19-ով, որքան մեծերը

Հետազոտություն․ Երեխաները նույնքան հաճախ են վարակվում Covid-19-ով, որքան մեծերը

PanARMENIAN.Net - Մինչև վերջերս համարվում էր, որ երեխաները հազվադեպ վարակվում են կորոնավիրուսով և չեն կարող այն տարածել։ Սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ դա այդպես չէ։ Պարզվել է նաև, որ երեխաները նույնքան հաճախ են վարակվում Covid-19-ով, որքան մեծերը:

Վիեննայի համալսարանի գիտնականները, միկրոկենսաբան Միխաել Վագների ղեկավարությամբ, որոշել են պարզել, թե որքան շատ են չգրանցված SARS-CoV-2 վարակի դեպքերը դպրոցահասակ երեխաների շրջանում, գրում է Deutsche Welle-ն։

Գիտնականները թեստավորել էին Ավստրիայի ավելի քան 240 դպրոցի՝ 6-14 տարեկան մոտ 10,000 աշակերտի։ Պարզվել է, որ վիրուսը նրանց մոտ նույնքան հաճախ է հանդիպում, որքան հետազոտմանը մասնակցած 1200 ուսուցչի մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են հունվարի 4-ին։

«Յուրաքանչյուր երրրոդ կամ չորրոդ դասարնում մենք հայտնաբերել ենք վարակված երեխայի, որն ախտանշաններ չի ունեցել»- ասել է Վագները։

Նույն եզրակացության են եկել նաև գերմանացի գիտնականները։

Ըստ նրանց՝ վտանգը, որ երեխաները ևս կարող են վիրուսի տարածողներ լինել, մինչ այժմ թերագնահատվել է։ Վերջին հետազոտությունները պարզել են, որ երեխաները կարող են լինել վարակիչ, բայց չունենալ ախտանիշներ։ Ընդ որում, երեխաների շրջանում շատ հազվադեպ են թեստավորումներ անցկացվում։ Սակայն, ըստ Քյոլնի համալսարանական հիվանդանոցի տնօրեն Յորգ Դյոչի, այնուամենայնիվ, երեխաներին չի կարելի «կորոնավիրուսի գերտարածողներ» համարել։

«Անշուշտ, վիրուսը կարող է նաև երեխայի միջոցով փոխանցվել, բայց դրա հավանականությունը շատ ավելի փոքր է, քան մեծից՝ մեծին դեպքում»,- ասել է նա։

Հղում անելով ավստրալացի գործընկերների տվյալներին, բժիշկը նշել է՝ երեխան երեխայից վարակվում է դեպքերի 0/3 տոկոսում, իսկ մեծից մեծին փոխանցվում է 4.4 տոկոսի դեպքում։ Ստացվում է, որ երեխաներն իրարից 10 անգամ քիչ են վարակվում, քան մեծերը։ Դա հաստատում են նաև Գերմանիայում անցկացված փորձնական նախագծի արդյունքները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---