Մակունցը՝ Փաշինյանին փոխարինելու մասին․ «Իմ քայլի» ներսի քննարկումները նպատակահարմար չէ մեկնաբանել

Մակունցը՝ Փաշինյանին փոխարինելու մասին․ «Իմ քայլի» ներսի քննարկումները նպատակահարմար չէ մեկնաբանել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին հարցն ու իրենց խմբակցության ներսում եղած քննարկումները, փոխանցում է Factor.am-ը։

«Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ, հայտարարություն եղել է (նկատի ունի «Իմ քայլը» լքած Սոֆյա Հոսեփյանի հայտարարությունը՝ Փաշինյանին նոր թեկանծուով փոխարինելու մասին,- խմբ․) և դրա հետ կապված մեկնաբանություն խնդրում եմ ինձնից չպահանջել։ Առաջնայինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել, հետևաբար, արտահերթ ընտրությունների օրակարգն արդեն կա ու կշարժվենք դրանով»,- ասել է նա՝ փաստացի չհերքելով, որ նման քննարկումներ եղել են։

Մակունցը նշել է, որ խմբակցությունից դուրս եկած այլ պատգամավորների ու քաղաքացիների խոսքերը չի մեկնաբանում, «իսկ ներքին քննարկումների հետ կապված ունենք այն, ինչ ունենք»:

Ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիները նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պահանջում են վարչապետի հրաժարականը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք գնալու են խորհրդարանական արտահերթ ընտրությունների։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---