Այվազյանը՝ Գուտերեշին․ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է գերիների ու դիերի փոխանակումից13 հունվարի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, գրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազանը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։ Նա նշել է, որ տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ Արցախի դեմ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, ԱՀ բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի: ԱԳ նախարարը նամակում անդրադարձել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ ու գերեվարել 64 հայ զինծառայողի։ Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է կատարել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |