Առաջարկ. 2 շաբաթում երթևեկության խախտման տուգանքի 50%-ը վճարելու դեպքում այն մարված համարել![]() 13 հունվարի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կատարված վարչական իրավախախտումների տուգանքի գումարի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կամովին վճարելու պարագայում այդ պարտավորությունը կարող է համարվել կատարված։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել։ Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Առաջարկվում է նաև նույն օրենքը կիրառել մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա, այն դեպքում, երբ նշանակված տուգանքի առնվազն 50%-ը 14-օրյա ժամկետում կվճարվի։ Որոշումն ընդունվելու դեպքում կտարածվի ոչ միայն որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների վրա, այլև դիմակ չկրելու տուգանքի որոշումների վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |