Արցախում ՌԴ օգնությամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 սոցօբյեկտ

Արցախում ՌԴ օգնությամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 սոցօբյեկտ

PanARMENIAN.Net - Արցախի տարածքում ՌԴ օգնությամբ արդեն վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են բնակֆոնդի և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների ստուգումները։ Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն առաքված շինանյութի կիրառմամբ վերականգնվել է 300 օբյեկտ, ընթացքի մեջ է ավելի քան 450 օբյեկտի վերականգնումը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ գերատեսչության մասնագետներն այցելել են 10 օբյեկտ, որտեղ աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում է տեղի ավելի քան 90 շինկազմակերպություն, որից 50-ից ավելին՝ Ստեփանակերտում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---