Էրդողանն ակնարկել է ԼՂ-ում խաղաղապահներից ազատվելու պլանների մասին14 հունվարի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում գոյակցության համար՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության։ Այդ մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, գրում է «Վեդոմոստին»։ «Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որոնք կապահովեն համագոյակցությունը Լեռնային Ղարաբաղում առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործունեության անհրաժեշտության։ Երբ դա տեղի ունենա, հուսով եմ՝ մենք մեկ անգամ ևս աշխարհին ցույց կտանք ռուս-թուրքական գործընկերության արդյունքները»,- գրել է Էրդողանն իր Տելեգրամ-ալիքում։ Էրդողանը նշել է նաև, որ Պուտինի հետ խոսակցության ժամանակ գնահատվել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքը։ Պուտինն Էրդողանին հեռախոսազրույցում տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկն այն էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատեցին՝ «տրամադրված են կարգավորել հարաբերությունները, պատրաստ են պրակտիկ փոխգործակցության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |