Անվճար երթուղիներ Գորիսից՝ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան14 հունվարի 2021 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ից Գորիսից դեպի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործեն նոր երթուղիներ, հայտնում է տեղի համայնքապետարանը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։ Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիսից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս-Ներքին Խնձորեսկ, Ժամը 10։30-ին՝ Ներքին Խնձորեսկ- Գորիս Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը 09։00-ին՝ Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ, Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ-Բարձրավան-Որոտան-Գորիս: Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։ Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիսից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից։ Արցախում 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով ՀՀ Սյունիքի ու Գեղարքունի մարզի որոշ հատվածներ դարձել են սահմանամերձ, դրանք թշնամու զինված ուժերի տեսադաշտում են, երբեմն՝ մի քանի տասնյակ մետրի վրա։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |